SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվեց բելգիական «Գենտ»


«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվեց բելգիական «Գենտ»
Ֆուտբոլ 💬 Comment

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը և բելգիական «Գենտը» համաձայնության են եկել 19-ամյա իվուարցի հարձակվող Բայ Քրիստ Հիլարիոն Գուռի տրանսֆերի շուրջ։ Ֆուտբոլիստը ավարտում է իր ելույթներն «Արարատի» կազմում և տեղափոխվում է Բելգիա։

Գուռը շնորհակալություն է հայտնել «Արարատին» իր զարգացմանը նպաստելու համար.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատին» այն ամենի համար, ինչ այս ակումբը տվել է ինձ՝ մասնագիտական աճից մինչև մտածելակերպ։ Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ովքեր մեզ հետ աշխատել են՝ ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին ու աշխատակիցներին։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- ասել է ֆուտբոլիստը։

«Արարատ» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը կարևորել է այս տրանսֆերը.
«Չնայած նրան, որ Քրիստ Գուռը մեր թիմին միացել էր ոչ վաղ անցյալում, նա զգալի ազդեցություն ունեցավ։ Մեզ համար հեշտ չէ բաժանվել նրանից, բայց նման տրանսֆերները հնարավորություն են երիտասարդ տաղանդների համար զարգանալ բարձր մակարդակում։ «Արարատը» մեծ ուշադրություն է դարձնում խոստումնալից ֆուտբոլիստների հետ աշխատանքին, և այս տրանսֆերը դրա ապացույցն է։ Մենք արդեն ֆուտբոլիստներ ենք տեղափոխել Սլովենիայի, Իսրայելի և Բելգիայի ակումբներ, և «Գենտի» հետ այս գործարքը ևս մեկ կարևոր քայլ է։ Իհարկե, սա կորուստ է մեզ համար, բայց այն կօգնի թե՛ ֆուտբոլիստին, թե՛ ակումբին երկարաժամկետ հեռանկարում»։

2024/25 մրցաշրջանում Քրիստ Գուռը «Արարատի» կազմում մասնակցել է Fastex Պրեմիեր լիգայի 14 հանդիպման, դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը միացել էր «Արարատին» այս մրցաշրջանի սկզբում, սակայն արդեն հնարավորություն ստացավ ավելի բարձր մակարդակի տեղափոխության։ «Արարատը» որոշակի գումար կստանա այս տրանսֆերից, սակայն գումարի չափը դեռ չի հրապարակվում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։