SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Football for Humanity: ․ Մխիթարյանի մարզաշապիկը ներկայացվել է բարեգործական աճուրդին


Football for Humanity: ․ Մխիթարյանի մարզաշապիկը ներկայացվել է բարեգործական աճուրդին
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի Հանրապետության Քուվեյթում դեսպանատունը մասնակցեց «Football for Humanity» բարեգործական նախաձեռնությանը, որը նպատակ ուներ աջակցել պաղեստինի երեխաներին։ Միջոցառման շրջանակում բարեգործական աճուրդին փոխանցվել էր «Ինտեր» ֆուտբոլային ակումբի պաշտոնական խաղային մարզահագուստը, ստորագրված Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմից։

Аукцион футбола Мхитаряна

Նախաձեռնությունն իրականացվել է Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Ալ-Յահյայի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի մի շարք կառույցների և Քուվեյթում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների համագործակցությամբ։

Նախաձեռնության շրջանակում անցկացվել է մանկական ֆուտբոլային մրցաշար, որտեղ մասնակցել են ավելի քան 400 երիտասարդ ֆուտբոլիստներ՝ 8-ից 12 տարեկան։ Մասնակիցները խաղացել են ընկերական հանդիպումներ՝ այսպես արտահայտելով իրենց համերաշխությունը պաղեստինյան երեխաների հետ։ Բացի այդ, հանդիսատեսին ներկայացվել է Քուվեյթի կանանց ազգային հավաքականի (մինչև 17 տարեկան) ցուցադրական խաղ։

Մրցաշարում Հայաստանը ներկայացրել է Homenetmen-ի մանկական թիմը, որը դարձել է մրցանակակիր։

Армения поддержала инициативу «Football for Humanity» в Кувейте


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։