Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվողը վարձակալությամբ կշարունակի կարիերան «Ուրարտու»-ում
Երևանի «Ուրարտու»-ն հայտարարել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս հարձակվող Վլադիսլավ Յակովլևի վարձակալական պայմանագրի կնքման մասին։
23-ամյա ֆուտբոլիստը պատկանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ին։ Նախկինում նա հանդես է եկել «Խիմկի»-ում և «Նիժնի Նովգորոդ»-ում։ Այժմ Յակովլևը կփորձի ուժերը Հայաստանի առաջնությունում՝ պաշտպանելով «Ուրարտու»-ի գույները մինչև 2025 թվականի ամառ։
Վլադիսլավ Յակովլևը դարձավ «Ուրարտու»-ի վեցերորդ ձմեռային տրանսֆերային ձեռքբերումը՝ միանալով Նիկոլաս Կալուկյանին, Բրունո Միշելին, Մաքսիմ Պալիենկոյին, Ալեֆին և Դմիտրի Տիխիին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0