«Սյունիք» ՖԱ-ն հրաժարվել է մասնակցել Հայաստանի Պրեմիեր Լիգային
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2024/25 մրցաշրջանի արդյունքում Առաջին լիգայում երկրորդ տեղը զբաղեցրած և 2025/26 մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու իրավունք ստացած «Սյունիք» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հրաժարվել է բարձրանալ Պրեմիեր Լիգա։
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ չնայած անցած մրցաշրջանում հաջող ելույթին (19 հաղթանակ, 4 ոչ-ոքի և միայն մեկ պարտություն), թիմը պատրաստ չէ մասնակցել էլիտային դիվիզիոնին։ Հիմնական պատճառը Կապանի մարզադաշտն է, որն առայժմ չի համապատասխանում Պրեմիեր Լիգայի չափանիշներին, իսկ ակումբի քաղաքականությունը միտված է հենց Սյունիքում ֆուտբոլի զարգացմանն ու տնային խաղերի բացառապես հարազատ մարզում անցկացմանը։
Այս պատճառով «Սյունիքը» որոշում է կայացրել ևս մեկ մրցաշրջան անցկացնել Առաջին լիգայում՝ հույս հայտնելով, որ երկրպագուները շարունակելու են աջակցել թիմին հարազատ մարզադաշտում։
Հիշեցնենք, որ «Սյունիքը» զբաղեցրել է երկրորդ տեղը Առաջին լիգայում՝ զիջելով միայն «ԲԿՄԱ-2»-ին, որը չի կարող բարձրանալ Պրեմիեր Լիգա։
Այսպիսով, այս պահին հայտնի չէ, թե քանի թիմ կմասնակցի Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջիկա մրցաշրջանին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0