SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Շիրակը» պահանջում է ազատ արձակել երկրպագուներին


«Շիրակը» պահանջում է ազատ արձակել երկրպագուներին
Ֆուտբոլ 💬 Comment

Հայկական ֆուտբոլում սկանդալ է բորբոքվում՝ կապված Պրեմիեր լիգայի խաղերից հետո երկրպագուների ձերբակալությունների հետ։ Ինը մարդ ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկա ղեկավարությունից դժգոհության հետևանքով կազմակերպված երեկվա բողոքի ակցիաներից հետո։

9 երկրպագու ձերբակալվել է «Փյունիք» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ։

Գյումրիի «Շիրակ» ակումբը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով իրավապահ մարմինների գործողություններն ու իր աջակցությունը հայտնելով երկրպագուներին։

«Շիրակ» ՖԱ-ի հայտարարություն

Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել երկրպագուներին, որոնք այս պահին գտնվում են անազատության մեջ այն բանի համար, որ արդարացիորեն պահանջում են ֆուտբոլը աղետի վերածած ՀՖՖ գործող ղեկավարների հրաժարականը։

Ֆուտբոլն երկրպագուներինն է, ֆուտբոլ խաղում ենք նրանց համար։ Եթե ՀՖՖ դեռ գործող ղեկավարներին թվում է ուժայիններ ներգրավելով կարող է լռեցնել նրանց ու շարունակել սեփական կործանարար գործը, ապա չարաչար սխալվում են։

Շիրակ ՖԱ-ն դա թույլ չի տա, անգամ պատրաստ ենք դաշտ դուրս չգալ կամ դուրս գալ դաշտից, եթե գոնե մեկ երկրպագուի փորձեն այսուհետ խոչընդոտել իրացնելու իր իրավունքն ու անհիմն ձերպակալել։

Հայ երկրպագու Շիրակ ՖԱ-ն քո կողքին է, քո պայքարն արդար է, իսկ հրաժարականն անխուսափելի:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։