SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆինն Գերագուսյանը գոլ խփեց «Բրայթոն U21»-ի դեմ հաղթական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ֆինն Գերագուսյանը գոլ խփեց «Բրայթոն U21»-ի դեմ հաղթական խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Անգլիայի Պրեմիեր լիգա 2-ի 13-րդ տուրի շրջանակում «Սանդերլենդ U21»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Բրայթոն U21»-ին։

Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ 18-ամյա ֆուտբոլիստը հաջող խաղաց մրցակցի տուգանային հրապարակում և հանդիպման 43-րդ րոպեին գրավեց դարպասը։ Խաղի վերջնական հաշիվը 81-րդ րոպեին ձևակերպեց Մարկուս Նիլը՝ դառնալով երկրորդ գոլի հեղինակ։

Գերագուսյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Այս խաղը նրա համար վեցերորդն էր Պրեմիեր լիգա 2-ի ընթացիկ մրցաշրջանում։ Այդ հանդիպումներում Ֆիննը ունի 2 գոլ և 1 գոլային փոխանցում։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն արդեն խփել է 8 գոլ բոլոր մրցաշարերում։

Գոլի տեսանյութը՝

 


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։