Ֆինն Գերագուսյանը գոլ է խփել «Աստոն Վիլլա U21»-ի դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Սանդերլենդի» երիտասարդական թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի II (U21) առաջնության 6-րդ տուրում 3:3 հաշվով ոչ ոքի է խաղացել «Աստոն Վիլլայի» հետ։
Խաղի ընթացքում «Աստոն Վիլլան» հաղթում էր 3:1 հաշվով, սակայն 60-րդ րոպեին Հայաստանի երիտասարդ հարձակվող Ֆին Գերագուսյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ հիանալի կերպով շրջանցելով մրցակցի պաշտպաններին տուգանայինում։ Ավելի ուշ «Սև կատուները» կարողացան հավասարեցնել հաշիվը՝ օգտվելով 11-մետրանոցից հետո հետևած դոբիումից։
Այս գնդակը 17-ամյա Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվողի առաջին գոլն է ընթացիկ մրցաշրջանում «Սանդերլենդ U21»-ի կազմում։ Մի շաբաթ առաջ Գերագուսյանը ևս մեկ անգամ աչքի էր ընկել՝ խաղալով U18 թիմում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ գոլի մասին՝
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0