Ֆինն Գերագուսյանը ստացել է իր առաջին տրանսֆերային արժեքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
18-ամյա «Սանդերլենդի» հարձակվող Ֆինն Գերագուսյանը առաջին անգամ ստացել է տրանսֆերային արժեքի գնահատական Transfermarkt պորտալից։
Մեծահասակների մակարդակում իր դեբյուտից հետո ֆորվարդը գնահատվել է 100 հազար եվրո։ Ավելի վաղ Գերագուսյանը շուկայական արժեք չուներ հարթակում, քանի որ հանդես էր գալիս միայն երիտասարդական մակարդակում։
Իր առաջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է մարտի 29-ին Երևանում՝ փոխարինման դուրս գալով 64-րդ րոպեին Հայաստանի և Բելառուսի հավաքականների միջև ընկերական խաղում (1:2)։
Այս պահին Գերագուսյանը հանդես է գալիս «Սանդերլենդ U21» թիմում։ Նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է արդեն այս ամռանը։ Հաղորդվում է, որ խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք ակումբներ Անգլիայից և եվրոպական այլ երկրներից։
Ներկայումս հարձակվողը գտնվում է նվազագույն կրթաթոշակային պայմանագրով, սակայն ամռանը սպասվում է առաջին պրոֆեսիոնալ պայմանագրի ստորագրում։ «Սանդերլենդը» շահագրգռված է պահպանել խոստումնալից, ֆիզիկապես ուժեղ հարձակվողին իր համակարգում։
Ընթացիկ մրցաշրջանում Գերագուսյանը խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0