SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ֆինն Գերագուսյանը հաջողությամբ աչքի ընկավ Անգլիայի Մ18 առաջնության խաղում։


Ֆինն Գերագուսյանը հաջողությամբ աչքի ընկավ Անգլիայի Մ18 առաջնության խաղում։
Ֆուտբոլ 💬 Comment

«Սանդերլենդի» 17-ամյա հարձակվող Ֆինն Գերագուսյանը շարունակում է տպավորել իր արդյունավետ խաղով։ Անգլիայի մինչև 18 տարեկանների առաջնության նախավերջին տուրի խաղում հայ ֆուտբոլիստը խփեց իր թիմի հինգ գոլերից մեկը՝ օգնելով 5:1 հաշվով վստահ հաղթանակ տանել «Բլեքբեռն Ռովերսի» նկատմամբ։

Այս հաղթանակի շնորհիվ «Սանդերլենդ U18»-ը բարձրացավ մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական և լավ տրամադրվածությամբ պատրաստվում է մրցաշրջանի վերջին խաղին՝ «Մանչեսթեր Յունայթեդ U18»-ի դեմ։

Գերագուսյանի համար սա արդեն 9-րդ գոլն է ընթացիկ մրցաշրջանում՝ «Սանդերլենդ U18»-ի կազմում։ Բացի այդ, նա խփել է նաև 5 գոլ «Սանդերլենդ U21»-ի կազմում, որն արդեն ավարտել է մրցաշրջանը՝ դուրս մնալով փլեյ-օֆֆից՝ պարտվելով «Վեսթ Հեմ U21»-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։