Ֆինն Գերագուսյանը 2026 թվականը սկսել է «Սանդերլենդ U21»-ի կազմում՝ Պրեմիեր լիգա II-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանը 2026 թվականը սկսել է «Սանդերլենդ U21»-ի կազմում հանդես գալով Պրեմիեր լիգա II-ում։
11-րդ տուրի շրջանակում «Նյուքասլ U21»-ի դեմ խաղում 18-ամյա հայ ֆուտբոլիստը անցկացրել է ամբողջ 90 րոպեն։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով ոչ-ոքի։
Այս հանդիպումը Գերագուսյանի համար դարձել է ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգա II-ում չորրորդը։ Նրա ակտիվում արդեն կա 1 գոլ և 1 գոլային փոխանցում։
11 տուրից հետո «Սանդերլենդ U21»-ը 29 թիմերի միջև մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 24-րդ տեղը։
Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունվարի 21-ին՝ Պրեմիեր լիգայի միջազգային գավաթի շրջանակում, որտեղ մրցակիցը կլինի «Բորուսիա Դորտմունդ U21»-ը։ Այդ մրցաշարում Ֆինն Գերագուսյանը դեռ չի նորամուտը նշել, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա արդեն մասնակցել է հինգ այլ մրցաշարերի՝ խաղալով «Սանդերլենդի» U18 և U21 թիմերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0