Ֆինն Ազազ․ «Բարսեղյանը կորցրեց ինքնատիրապետումը, և դա փոխեց խաղի ընթացքը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ֆինն Ազազը մեկնաբանել է միջադեպը Հայաստանի հավաքականի դեմ խաղում, երբ հայկական թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը 52-րդ րոպեին գլխով հարվածեց իրեն և հեռացվեց դաշտից։ Այդ դրվագից հետո Հայաստանի հավաքականը մնաց տասը ֆուտբոլիստով, իսկ 70-րդ րոպեին իռլանդացիները խփեցին միակ գոլը և հաղթեցին։
«Խաղը լարված էր, շատ էրմոցիաներով ու պայքարով լցված։ Նման բաներ երբեմն պատահում են, — ասել է Ազազը BBC Sport NI-ին տված հարցազրույցում։ — Նա կորցրեց ինքնատիրապետումը, և հետևանքները ակնհայտ էին՝ նրանք մնացին տասը հոգով։ Դա գլխով հարված էր, ես զգացի կոնտակտը»։
Ազազը, ով սկսել էր խաղը Հեյմիր Հալլգրիմսոնի ղեկավարած թիմի մեկնարկային կազմում, ավելացրել է․
«Ասելու շատ բան չունեմ՝ ամեն ինչ տեղի ունեցավ էմոցիաների ազդեցության տակ։ Այդ դրվագը փոխեց խաղի ընթացքը, բայց դա ֆուտբոլի մասն է»։
Տիգրան Բարսեղյանը իր անմտածված գործողությամբ ստացավ կարմիր քարտ թիմի համար ամենակարևոր խաղում և զգալիորեն բարդացրեց Հայաստանի հավաքականի դիրքերը մրցաշարային աղյուսակում։
4 տուրերից հետո Հայաստանի հավաքականը ունի 3 միավոր և զբաղեցնում է F խմբի 4-րդ տեղը՝ 2026 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլում։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը․ «Բարսեղյանի կարմիր քարտը՝ իմ պատասխանատվությունն է»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0