SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականի վերջնական կազմը ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ 2025-ին


Հայաստանի հավաքականի վերջնական կազմը ծանրամարտի աշխարհի առաջնությունում՝ 2025-ին
Ծանրամարտ 💬 Comment

Հոկտեմբերի 2-11-ը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Առաջին անգամ մրցաշարը կանցկացվի Միջազգային ծանրամարտի ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերում։

Հայաստանի հավաքականը հանդես կգա յոթ մարզիկներով՝ վեց տղամարդ և մեկ կին։

Ով չի մեկնի Ֆորդե 
Մարզչական շտաբի որոշմամբ՝ հայտում չեն ընդգրկվել Եվրոպայի 2024-ի չեմպիոնուհի Ալեքսանդրա Գրիգորյանը, ինչպես նաև Ռաֆիկ Հարությունյանը, Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Տաթև Հակոբյանը, Էմմա Պողոսյանը և մի շարք այլ հայտնի մարզիկներ։

Հետաքրքիր նորություն է նաև այն, որ Փարիզի 2024-ի Օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Կարապետյանը առաջին անգամ հանդես կգա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում, իսկ գերծանրքաշային Գոռ Մինասյանը կշարունակի ներկայացնել Բահրեյնը՝ մրցակցելով Հայաստանի հավաքականի առաջատար Վարազդատ Լալայանի հետ։

Հայաստանի հավաքականի կազմը՝ ԱԱ-2025

Տղամարդիկ․

  • 60 կգ — Գառնիկ Չոլաքյան

  • 71 կգ — Գոռ Սահակյան

  • 88 կգ — Սուրեն Գրիգորյան

  • 110 կգ — Գարիկ Կարապետյան

  • 110 կգ — Սիմոն Մարտիրոսյան

  • +110 կգ — Վարազդատ Լալայան
    Գլխավոր մարզիչ՝ Պաշիկ Ալավերդյան

Կանայք․

  • 77 կգ — Աննա Ամրոյան
    Գլխավոր մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։