Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության հունահռոմեական ոճի պայքարի առաջին օրվա եզրափակիչ մասնակիցները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 28-ին Աթենքում մեկնարկեց մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտում։ Առաջին մրցումային օրը որոշվեցին հինգ քաշային կարգերի եզրափակիչ մասնակիցները՝ 48, 55, 65, 80 և 110 կգ։
Հայաստանի հավաքականի կազմում եզրափակիչ է դուրս եկել Ջանես Նազարյանը (65 կգ), որը ոսկե մեդալի համար մրցելու է վրացի Էրեկլե Տավբերիձեի հետ։
Եզրափակիչներում հանդես են գալու Ղազախստանի, Ուզբեկստանի և Վրաստանի երկուական ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Հնդկաստանի, Իրանի և Ղրղզստանի մեկական ըմբիշներ։
Կիսաեզրափակիչների արդյունքները և առաջին օրվա եզրափակիչ զույգերը (U17 Աշխարհի առաջնություն, հունահռոմեական)
Եզրափակիչները կմեկնարկեն Աթենքի ժամանակով 18:00-ին։
48 կգ
Նուրդաուլետ Կումարիուլի (Ղազախստան) — Քեյսեյ Յամամոտո (Ճապոնիա) 8:4
Բունյոդ Խուսանով (Ուզբեկստան) — Բարիս Սոյլու (Թուրքիա) 12:3
ԵԶՐԱՓԱԿԻՉ: Նուրդաուլետ Կումարիուլի (Ղազախստան) — Բունյոդ Խուսանով (Ուզբեկստան)
55 կգ
Ալխամ Աբդիրասուլով (Ղրղզստան) — Ադիտյա Գուպտա (Հնդկաստան) 6:5
Նուրալի Ասկար (Ղազախստան) — Մահդի Բարոտով (Տաջիկստան) 4:2
ԵԶՐԱՓԱԿԻՉ: Ալխամ Աբդիրասուլով (Ղրղզստան) — Նուրալի Ասկար (Ղազախստան)
65 կգ
Էրեկլե Տավբերիձե (Վրաստան) — Անուժ (Հնդկաստան) 9:1
Ջանես Նազարյան (Հայաստան) — Եգոր Տարասենկո (Ուկրաինա) 3:1
ԵԶՐԱՓԱԿԻՉ: Էրեկլե Տավբերիձե (Վրաստան) — Ջանես Նազարյան (Հայաստան)
80 կգ
Լուկա Մարտիաշվիլի (Վրաստան) — Իսմաիլ Բերեկետ (Թուրքիա) 2:1
Աբդուլազիզ Խոլմիրզաև (Ուզբեկստան) — Նուրիսլամ Օսկոնբաև (Ղրղզստան) 4:2 (թուշե)
ԵԶՐԱՓԱԿԻՉ: Լուկա Մարտիաշվիլի (Վրաստան) — Աբդուլազիզ Խոլմիրզաև (Ուզբեկստան)
110 կգ
Յազդան Ռեզ Դելռուզ (Իրան) — Թեմուրի Սիմսիվե (Վրաստան) 4:0
Հարդիպ (Հնդկաստան) — Էմռուլլա Կապկան (Թուրքիա) 4:2
ԵԶՐԱՓԱԿԻՉ: Յազդան Ռեզ Դելռուզ (Իրան) — Հարդիպ (Հնդկաստան)
Հուլիսի 29-ին պայքարի մեջ կմտնեն նաև 45, 51, 60, 71 և 92 կգ քաշային կարգերի ըմբիշները։ Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալու․ Արաрат Ավետիսյան (45 կգ), Մարատ Աճեմյան (51 կգ), Զավեն Մեջլումյան (60 կգ), Ռոման Ուսոյան (71 կգ) և Պետրոս Բաղրամյան (92 կգ):
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0