Ֆիգուրային գեղասահքի զույգ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կխաղան Հայաստանի հավաքականի կազմում
Ֆիգուրային գեղասահքի զույգը՝ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը, պաշտոնապես կփոխեն իրենց սպորտային քաղաքացիությունը և կսկսեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցաշարերում։ 2025 թվականի մայիսի 14-ին Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հաստատեց նրանց տեղափոխությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի։
21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը մրցում են միասին 2020 թվականից։ Նրանց մարզիչն է Օլիմպիական խաղերի մրցանակակիր Ֆյոդոր Կլիմովը։ Զույգը մասնակցել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ միջազգային մրցաշարերի և պարգևատրվել մրցանակներով։ Վերջին երկու սեզոններին նրանք չեն մասնակցել Ռուսաստանի գլխավոր մրցաշարերին։
Կարինան պատմում է, որ վաղուց է մտածել հանդես գալու Հայաստանի դրոշի տակ.
«Քանի որ ես հայ եմ, ամբողջ տոհմս հայ է, այդ միտքը միշտ իմ ներսում էր։ Երբ փոքր էի, նոր էի անցել զույգերի մրցաձևին, Ստաս Մորոզովն ասում էր՝ պետք է Հայաստանի համար սահես։ Ինձ նույնիսկ "Տատիկ Սիրանուշ" էին անվանում։ Այս միտքը միշտ ինձ հետ էր»։
Նրանց որոշման վրա ազդել է նաև վնասվածքը.
«Այդ վնասվածքն ինչ-որ կերպ ստիպեց մեզ քայլ անելու։ Մենք դեռ զույգ դարձած ժամանակ էլ ուզում էինք Հայաստանի համար հանդես գալ, բայց այն ժամանակ կորոնավիրուսն էր, ամեն ինչ անորոշ էր։ Հիմա արդեն համարձակվեցինք։ Գործնականում ոչ ոք մեզ չաջակցեց՝ ամեն ինչ ինքներս արեցինք»։
Ռախմանինը նշում է՝
«Վնասվածքից հետո դժվար էր հետ բերել մարզավիճակը՝ մյուսները առաջ էին անցել»։
Այժմ զույգը սպասում է ամբողջական ազատմանը ռուսական ֆեդերացիայից։
«Հույս ունենք՝ դեկտեմբերին դա կավարտվի, և կկարողանանք մասնակցել միջազգային մրցաշարերի՝ “Բեշկաների” կամ չելենջերների՝ տեխնիկական նվազագույն միավորներ հավաքելու համար», — ասում են մարզիկները։
Նրանց գլխավոր նպատակը՝ Օլիմպիական խաղերին մասնակցությունն է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0