ՖԻՖԱ-ն հեղափոխական փոփոխություններ է մտցնում ֆուտբոլի կանոններում՝ 2026 թվականի ԱԱ-ից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
FIFA-ն պաշտոնապես հայտարարել է մի շարք նոր կանոնների ներդրման մասին, որոնք ուժի մեջ կմտնեն արդեն 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կլինի առաջին խոշոր մրցաշարը, որտեղ փոփոխությունները կկիրառվեն ամբողջությամբ։
Հինգ նոր կանոն
Փոխարինումների պահանջներ
Գլխավոր նորամուծություններից մեկը փոխարինումների խստացումն է։ Այժմ խաղադաշտը լքող ֆուտբոլիստները պարտավոր են դա անել 10 վայրկյանի ընթացքում։ Հակառակ դեպքում փոխարինման դուրս եկող խաղացողը ստիպված կլինի սպասել մեկ րոպե՝ խաղին միանալու համար։ Այս կանոնը ուղղված է խաղի արհեստական դադարների և ժամանակի ձգձգման նվազեցմանը։
Գնդակի դուրս նետում (աուտ)
Կփոխվի նաև աուտի նետման կարգը․ այն պետք է իրականացվի առավելագույնը 5 վայրկյանի ընթացքում։ Ժամանակը չպահպանելու դեպքում գնդակը ավտոմատ կանցնի մրցակցին։
Բժշկական օգնության նոր պահանջներ
FIFA-ն ուշադրություն է դարձրել նաև բժշկական դադարներին։ Դաշտում օգնություն ստացած խաղացողները պարտավոր կլինեն լքել այն առնվազն մեկ րոպեով։ Սա պետք է նվազեցնի սիմուլյացիաները և խաղի անհիմն դադարները։
VAR-ի ընդլայնված լիազորություններ
Տեսաօգնության համակարգը (VAR) կստանա լրացուցիչ գործառույթներ։ Այժմ մրցավարները կկարողանան վերանայել դրվագներ՝ կապված երկրորդ դեղին քարտերի և անկյունային հարվածների նշանակման հետ՝ «ակնհայտ և տեսանելի սխալի» դեպքում։
Կապիտանների նոր դեր
Լուրջ փոփոխություններ կկատարվեն նաև խաղացողների և մրցավարի փոխգործակցության մեջ։ Այսուհետ միայն թիմերի կապիտանները կկարողանան դիմել մրցավարին որոշումների պարզաբանման համար։ Այլ խաղացողների ճնշման փորձերը՝ օրինակ մրցավարին շրջապատելը, կպատժվեն դեղին քարտով։
2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0