ՖԻՖԱ-ն 2026 թվականին առաջին անգամ թարմացրել է հավաքականների վարկանիշը․ Հայաստանը բարելավել է դիրքը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է 2026 թվականի ազգային հավաքականների վարկանիշի առաջին թարմացումը։ Թարմացված ցուցակը ներկայացվել է հունվարի 19-ին՝ Աֆրիկայի ազգերի գավաթի ավարտից հետո։
Հայաստանի ազգային հավաքականը խաղեր չի անցկացրել, սակայն կարողացել է փոքր-ինչ բարելավել իր դիրքերը․ նախորդ վարկանիշի համեմատ թիմը բարձրացել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է աշխարհի 105-րդ տեղը։

Աշխարհի վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ Իսպանիայի հավաքականը։ Առաջին տասնյակում են նաև Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Մարոկկոն, Բելգիան և Գերմանիան։
Նշենք, որ Խորվաթիայի հավաքականը նահանջել է 11-րդ հորիզոնական՝ զիջելով դիրքը Սենեգալին։ Աֆրիկայի ազգերի գավաթի չեմպիոնը միանգամից բարձրացել է ՖԻՖԱ-ի վարկանիշի 12-րդ տեղ։
ՖԻՖԱ-ի վարկանիշի լավագույն 10 հավաքականները
- Իսպանիա
- Արգենտինա
- Ֆրանսիա
- Անգլիա
- Բրազիլիա
- Պորտուգալիա
- Նիդերլանդներ
- Մարոկկո
- Բելգիա
- Գերմանիա
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0