ՖԻՖԱ-ն հաստատել է ռեկորդային մրցանակային ֆոնդը ԱԱ-2026-ի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՖԻՖԱ-ի խորհուրդը Դոհայում կայացած նիստում, որը տեղի է ունեցել Միջմայրցամաքային գավաթի եզրափակչից առաջ, ընդունել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես ֆուտբոլի զարգացմանը, այնպես էլ 2026 թվականի աշխարհի առաջնության ֆինանսական բաղադրիչին։ Հանդիպման գլխավոր արդյունքը դարձավ առաջիկա մունդիալի մասնակիցների համար աննախադեպ վճարումների հաստատումը։
Ազգային ասոցիացիաների միջև բաշխվող ընդհանուր ֆոնդը կկազմի 727 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի Կատարում անցկացված աշխարհի առաջնությունից հետո հատկացված գումարը։ Ընդհանուր գումարից 655 միլիոն դոլարը կուղղվի մրցանակային վճարներին՝ մրցաշարին մասնակցող 48 հավաքականների համար։
ԱԱ-2026-ի հաղթողը կստանա 50 միլիոն դոլար, եզրափակիչի մասնակիցը՝ 33 միլիոն, բրոնզե մեդալակիրը՝ 29 միլիոն, իսկ չորրորդ տեղը զբաղեցրած թիմը՝ 27 միլիոն դոլար։
-
1-ին տեղ — 50 միլիոն $
-
2-րդ տեղ — 33 միլիոն $
-
3-րդ տեղ — 29 միլիոն $
-
4-րդ տեղ — 27 միլիոն $
-
5–8-րդ տեղեր — 19 միլիոն $
-
9–16-րդ տեղեր — 15 միլիոն $
-
17–32-րդ տեղեր — 11 միլիոն $
-
33–48-րդ տեղեր — 9 միլիոն $
Բացի այդ, որակավորված յուրաքանչյուր հավաքական լրացուցիչ կստանա 1,5 միլիոն դոլար՝ մրցաշարին նախապատրաստվելու ծախսերը հոգալու համար։ Այդպիսով, յուրաքանչյուր մասնակցող ասոցիացիայի համար նվազագույն երաշխավորված եկամուտը կկազմի առնվազն 10,5 միլիոն դոլար։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ընդգծել է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը պատմական կլինի ոչ միայն իր մասշտաբով և ձևաչափով, այլ նաև համաշխարհային ֆուտբոլային համայնքին տրամադրվող ֆինանսական աջակցության մակարդակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱԱ-2026-ի եզրափակիչ վիճակահանությունը, որի արդյունքում 48 հավաքականներ բաժանվել են 12 խմբի։
Խումբ A՝ Մեքսիկա, Հարավային Կորեա, Հարավային Աֆրիկա, (Դանիա / Հյուսիսային Մակեդոնիա / Չեխիա / Իռլանդիա)
Խումբ B՝ Կանադա, Շվեյցարիա, Կատար, (Իտալիա / Հյուսիսային Իռլանդիա / Ուելս / Բոսնիա և Հերցեգովինա)
Խումբ C՝ Բրազիլիա, Մարոկկո, Շոտլանդիա, Հայիթի
Խումբ D՝ ԱՄՆ, Ավստրալիա, Պարագվայ, (Թուրքիա / Ռումինիա / Սլովակիա / Կոսովո)
Խումբ E՝ Գերմանիա, Էկվադոր, Կոտ դ’Իվուար, Կյուրասաո
Խումբ F՝ Նիդերլանդներ, Ճապոնիա, Թունիս, (Շվեդիա / Լեհաստան / Ուկրաինա / Ալբանիա)
Խումբ G՝ Բելգիա, Իրան, Եգիպտոս, Նոր Զելանդիա
Խումբ H՝ Իսպանիա, Ուրուգվայ, Սաուդյան Արաբիա, Կաբո Վերդե
Խումբ I՝ Ֆրանսիա, Սենեգալ, Նորվեգիա, (Իրաք / Բոլիվիա / Սուրինամ)
Խումբ J՝ Արգենտինա, Ավստրիա, Ալժիր, Հորդանան
Խումբ K՝ Պորտուգալիա, Կոլումբիա, Ուզբեկստան, (Նոր Կալեդոնիա / Ջամայկա / ԿԴՀ)
Խումբ L՝ Անգլիա, Խորվաթիա, Պանամա, Գանա
2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում և կդառնա մրցաշարի պատմության ամենամասշտաբայինը՝ թե՛ մասնակիցների քանակով, թե՛ ֆինանսական վճարումների մակարդակով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0