SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշը․ Հայաստանը կորցրել է երկու հորիզոնական


ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշը․ Հայաստանը կորցրել է երկու հորիզոնական
Ֆուտբոլ 💬 Comment

Միջազգային ֆուտբոլային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ապրիլի 3-ին ներկայացրել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային ցուցակը։ Նախորդ ցանկի համեմատ, Հայաստանի հավաքականը կորցրել է երկու տեղ և այժմ զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը։

Աշխարհի վարկանիշային աղյուսակի առաջատարն Արգենտինան է։ Երկրորդ տեղում Իսպանիայի հավաքականն է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Ֆրանսիան։

Տոպ-10-ը հետևյալն է՝

  1. Արգենտինա – 1886.16

  2. Իսպանիա – 1854.64

  3. Ֆրանսիա – 1852.71

  4. Անգլիա – 1819.2

  5. Բրազիլիա – 1776.03

  6. Նիդեռլանդներ – 1752.44

  7. Պորտուգալիա – 1750.08

  8. Բելգիա – 1735.75

  9. Իտալիա – 1718.31

  10. Գերմանիա – 1716.98

Այլ հավաքականների թվում՝

  • 37-րդ տեղ – Հունգարիա (1503.34)

  • 60-րդ տեղ – Իռլանդիա (1412.23)

  • 102-րդ տեղ – Հայաստան (1208.31)

ՖԻՖԱ-ի վարկանիշը պարբերաբար թարմացվում է և հաշվի առնում ազգային հավաքականների պաշտոնական և ընկերական հանդիպումների արդյունքները։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։