ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների դասակարգումը․ Հայաստանը իջել է երկու հորիզոնականով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նորացված դասակարգումը։ Հայաստանի հավաքականը կորցրել է երկու հորիզոնական և այժմ զբաղեցնում է 104-րդ տեղը՝ 1204.7 միավորով։
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման հոկտեմբերյան պատուհանի ընթացքում Հայաստանի թիմը անցկացրել է երկու հանդիպում՝ պարտվելով Հունգարիային (0:2) և Իռլանդիային (0:1)։
Դասակարգման առաջատար է դարձել Իսպանիայի հավաքականը, որը շրջանցել է Արգենտինային։ Առաջին հնգյակում են նաև Ֆրանսիան, Անգլիան և Պորտուգալիան։
ՖԻՖԱ-ի տասնյակը (ըստ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի):
-
Իսպանիա — 1880.76
-
Արգենտինա — 1872.43
-
Ֆրանսիա — 1862.71
-
Անգլիա — 1824.30
-
Պորտուգալիա — 1778.00
-
Նիդեռլանդներ — 1759.96
-
Բրազիլիա — 1758.85
-
Բելգիա — 1740.01
-
Իտալիա — 1717.15
-
Գերմանիա — 1713.30
Հայաստանի խմբի մյուս մրցակիցները․
Հունգարիա — 37-րդ տեղ (1504.92)
Իռլանդիա — 62-րդ տեղ (1401.18)
Բոլոր հավաքականներից ամենամեծ առաջընթացը գրանցել է Ֆարերյան կղզիների թիմը՝ հավաքելով +37.95 միավոր և բարձրանալով 127-րդ տեղ։ Կղզային պետության թիմը (բնակչություն՝ մոտ 55 հազար մարդ) անակնկալ հաղթանակներ է տարել Մոնտենեգրոյի (4:0) և Չեխիայի (2:1) նկատմամբ։
Ամենամեծ անկումը գրանցվել է Հունաստանի մոտ, որը կորցրել է 8 հորիզոնական և իջել 48-րդ տեղ։ Հոկտեմբերին հույները պարտվել են Դանիային և Շոտլանդիային՝ նույն հաշվով՝ 1:3։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0