Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերադարձրել է «Վեստ Արմենիային» մրցաշարային աղյուսակ, սակայն ակումբը շարունակում է մնալ հեռացված առաջնությունից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում այժմ կրկին նշված է 11 թիմ, իսկ «Վեստ Արմենիան» զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը՝ 30 խաղում վաստակած 23 միավորով։
Սակայն ակումբի կարգավիճակը չի փոխվել․ այն շարունակում է մնալ հեռացված ընթացիկ առաջնությունից՝ երկրորդ անգամ խաղին չներկայանալու պատճառով։ Մնացած տուրերում «Վեստ Արմենիայի» հաշվին կգրանցվեն տեխնիկական պարտություններ, իսկ հաջորդ մրցաշրջանում ակումբը կկարողանա մասնակցել միայն Առաջին լիգային։
Այսպիսով, ՀՖՖ-ն փաստացի ճշգրտել է իր նախնական որոշումը՝ մրցաշարային աղյուսակը բերելով համապատասխանեցված կանոնակարգի տրամաբանությանը․ եթե թիմն անցկացրել է իր հանդիպումների ավելի քան 50 տոկոսը, արդյունքները պահպանվում են, և թիմը մնում է աղյուսակում՝ անկախ մրցաշարից հանվելուց։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0