SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

ՀՖՖ-ն պատվել է Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստներին, ովքեր հաջողություններ են գրանցել 2024/25 մրցաշրջանում


ՀՖՖ-ն պատվել է Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստներին, ովքեր հաջողություններ են գրանցել 2024/25 մրցաշրջանում Photo: FFA
Ֆուտբոլ 💬 Comment

«Ավան» ֆուտբոլային ակադեմիայի բաց լողավազանի տարածքում կայացել է հանդիսավոր արարողություն՝ նվիրված Հայաստանի ազգային հավաքականի այն ֆուտբոլիստներին, ովքեր աչքի են ընկել 2024/25 ակումբային մրցաշրջանում։ Միջոցառումը նվիրված էր այն խաղացողներին, որոնք իրենց ակումբների կազմում դարձել են չեմպիոններ կամ գավաթակիրներ։ Մարզիկները ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանից ստացել են հուշանվերներ:

Արարողությանը ներկա են եղել նաեւ ֆուտբոլիստների ընտանիքի անդամներն ու մարզիչները։ Պաշտոնական մասից հետո խաղացողները շփվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտնում է FastNews-ի թղթակիցը։

ՀՖՖ նախագահը պարգևատրել է Հայաստանի չեմպիոններ Արտակ Դաշյանին, Օհանես Համբարձումյանին, Սերգեյ Մուրադյանին եւ Գոր Մանվելյանին, Ռուսաստանի չեմպիոն Էդուարդ Սպերծյանին, Մոլդովայի գավաթակիր Արթուր Սերոբյանին եւ Լեհաստանի գավաթակիր Վահան Բիչախչյանին։

Նշենք, որ Վահան Բիչախչյանը եւ Արտակ Դաշյանը վնասվածքների պատճառով չեն ընդգրկվել Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերի կազմում, սակայն ներկա են եղել արարողությանը։

Gor Manvelyan

Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոա»-ի կազմում հանդես եկող Գոր Մանվելյանը նշել է․
«Մրցաշրջանը բարդ էր, բայց մենք կարողացանք այն բարձր նոտայով ավարտել։ “Նոա”-ի հետ մենք նվաճեցինք թե՛ առաջնությունը, թե՛ գավաթը։ Այժմ մեր նոր նպատակն է՝ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։ Եթե դա չստացվի, կփորձենք հաջողության հասնել Եվրոպա լիգայում կամ Կոնֆերենցիաների լիգայում»։

«Շերիֆ»-ի կազմում Մոլդովայի գավաթակիր դարձած Արթուր Սերոբյանը նշել է․
«Հաճելի էր նվաճել գավաթը, թեեւ ցավալի է, որ չեմպիոն չդարձանք։ Ընդհանրապես, Մոլդովայի եւ Հայաստանի ֆուտբոլի մակարդակները բավականին նման են»։

«Լեգիա»-ի կազմում Լեհաստանի գավաթակիր Վահան Բիչախչյանը պատմել է դժվարությունների մասին․
«Մրցաշրջանի առաջին կեսն անցկացրեցի “Պոգոն”-ում, ապա տեղափոխվեցի “Լեգիա”։ Ցավոք, վնասվածքի ռեցիդիվի պատճառով քիչ խաղաժամանակ ստացա։ Արդեն երեք շաբաթ է՝ բուժման փուլում եմ։ Վերականգնման կեսն արդեն անցել եմ։ Հուսով եմ՝ հաջորդ մրցաշրջանը ավելի հաջող կլինի»։

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը հունիսին կանցկացնի երկու ընկերական արտագնա հանդիպում․ հունիսի 6-ին՝ Կոսովոյի, իսկ հունիսի 9-ին՝ Չեռնոգորիայի հետ։ Երկու խաղերն էլ կցուցադրվեն «Fast Sport» հեռուստաալիքով։

Էդուարդ Սպերծյանի խոսքերը նրա չեմպիոնության եւ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ՝ ԱՅՍՏԵՂ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։