Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց հավաքականի նոր մարզչական շտաբի մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես ներկայացրեց ազգային հավաքականի մարզչական շտաբի կազմը։
-
Եղիշե Մելիքյան – Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
-
Ստեփան Դեմիրճյան – դարպասապահների մարզիչ
-
Աղվան Այվազյան – գլխավոր մարզչի օգնական
-
Ռոման Մոնարյով – գլխավոր մարզչի օգնական
-
Խավիեր Մինյանո – ֆիզպատրաստության մարզիչ
Նշենք, որ Մինյանոյից բացի բոլոր մասնագետները նախկինում միասին աշխատել են Երևանի «Փյունիկում»։ Իսպանացի մարզիչ Խավիեր Մինյանոն լավ ծանոթ է հայկական ֆուտբոլին․ նա արդեն հինգ տարի աշխատում է ազգային հավաքականում և հասցրել է համագործակցել երեք գլխավոր մարզիչների հետ՝ Խոակին Կապառոս, Ալեքսանդր Պետրակով և Ջոն վան Շիպ։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը նշանակվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ 2024 թվականի օգոստոսին՝ փոխարինելով հոլանդացի Ջոն վան Շիպին։ Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը նոր մարզչական շտաբի գլխավորությամբ կանցկացնի իր առաջին խաղը Աշխարհի առաջնության–2026-ի ընտրականում Պորտուգալիայի դեմ։
Նշենք նաև, որ մարզչական շտաբը լքել է Հայաստանի հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ և նախկին ավագ Ռոման Բերեզովսկին, որը զբաղեցնում էր դարպասապահների մարզչի պաշտոնը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0