Ֆաբիո Կանավարոն գլխավորեց Ուզբեկստանի ազգային հավաքականը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեգենդար իտալացի պաշտպան և 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ֆաբիո Կանավարոն նշանակվել է Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ։
Իտալացի մասնագետը թիմը կպատրաստի 2026 թվականի պատմական աշխարհի առաջնությանը, որին Ուզբեկստանը կարողացավ որակավորվել իր պատմության ընթացքում առաջին անգամ։
Այս պաշտոնում Կանավարոն փոխարինել է Տիմուր Կապաձեին, որի ղեկավարությամբ թիմը նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։
Կանավարոյի մարզչական կարիերայի վերջին ակումբը եղել է Զագրեբի «Դինամոն», որտեղ նա աշխատել է մինչև վերջերս։ Նրա հեռանալուց հետո թիմը գլխավորեց Հայաստանի «Նոա»-ի ներկայիս մարզիչ Սանդրո Պերկովիչը։
Կանավարոյի նշանակումը դարձել է ասիական ֆուտբոլի ամենաաղմկահարույց որոշումներից մեկը, և Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հույս ունեն, որ իտալացու փորձը կօգնի ազգային թիմին արժանապատիվ հանդես գալ աշխարհի առաջնությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0