Եվրոպա ընդդեմ Ամերիկայի՝ Աշխարհի ակումբային առաջնությունում 2025-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պատմության մեջ առաջին ընդլայնված Աշխարհի ակումբային առաջնությունը, որը 2025-ին անցկացվում է ԱՄՆ-ում 32 թիմերի մասնակցությամբ, արդեն իսկ մի շարք անակնկալներ է մատուցել երկրպագուներին։ Առավել հետաքրքիր է մրցաշարի մեկնարկը՝ Եվրոպայի և Ամերիկայի ակումբների ուղիղ դիմակայությունների տեսանկյունից։ Այս պահի դրությամբ ավարտվել են առաջին տուրի բոլոր հանդիպումները և երկրորդի մի մասը, և կարելի է ամփոփել առաջնային արդյունքները։
Ընդհանուր հաշվարկը՝ հավասարություն՝ 3։3 հաղթանակներով, ինչպես նաև 4 ոչ-ոքի
10 հանդիպումներում, որտեղ եվրոպական և ամերիկյան ակումբները մրցել են միմյանց դեմ, գրանցվել է 3-ական հաղթանակ յուրաքանչյուր կողմի համար, իսկ 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի։ Ահա այդ խաղերը․
Ամերիկյան ակումբների հաղթանակները.
-
Չելսի (Անգլիա) — Ֆլամենգո (Բրազիլիա) 1:3
-
ՊՍԺ (Ֆրանսիա) — Բոտաֆոգո (Բրազիլիա) 0:1
-
Պորտու (Պորտուգալիա) — Ինտեր Մայամի (ԱՄՆ) 1:2
Եվրոպական ակումբների հաղթանակները.
-
Ատլետիկո Մադրիդ (Իսպանիա) — Սիեթլ Սաունդերս (ԱՄՆ) 3:1
-
Զալցբուրգ (Ավստրիա) — Պաչուկա (Մեքսիկա) 2:1
-
Չելսի (Անգլիա) — Լոս Անջելես Գելաքսի (ԱՄՆ) 2:0
Ոչ-ոքիներ.
-
Ինտեր Միլան (Իտալիա) — Մոնտեռեյ (Մեքսիկա) 1:1
-
Բորուսիա Դորտմունդ (Գերմանիա) — Ֆլումինենսե (Բրազիլիա) 0:0
-
Բենֆիկա (Պորտուգալիա) — Բոկա Խունիորս (Արգենտինա) 2:2
-
Պորտու (Պորտուգալիա) — Պալմեյրաս (Բրազիլիա) 0:0
Հոդվածը գրվել է Բավարիա — Բոկա Խունիորս խաղից առաջ։
Լատինական Ամերիկան ընդդեմ Եվրոպայի․ փոքր առավելություն հարավամերիկացիներին
Եթե առանձնացնենք հանդիպումները միայն եվրոպական և հարավամերիկյան ակումբների միջև (Բրազիլիա և Արգենտինա), ապա այստեղ առավելությունը Ամերիկայի կողմն է՝ 2 հաղթանակ, 3 ոչ-ոքի, և ոչ մի պարտություն։
Սա վկայում է այն ճշմարտությունը, որ Եվրոպայի ֆինանսական ուժի ֆոնին՝ հարավամերիկյան թիմերը շարունակում են պահպանել իրենց ոգին, տեխնիկան ու ավանդույթը։
Հատկապես պետք է նշել բրազիլական թիմերի զարգացումը։ Վերջին վեց Լիբերտադորեսի գավաթակիրները հենց Բրազիլիայից են։ Այս թիմերը ներկայումս հաջող հանդես են գալիս ԱԱԱ-ում։ Բրազիլացիները նույնիսկ սկսել են ակտիվորեն ձեռք բերել հարևան երկրների տաղանդներին՝ օրինակ, Ռիչարդ Ռիոսը (Կոլումբիա) շարունակում է հանդես գալ Պալմեյրասում։ Նմանատիպ օրինակ է նաև Ջորջիան դե Արրասկաետան՝ Ֆլամենգոյի սիմվոլը։
Մրցաշարը նոր է սկսվում
Այս պահի դրությամբ Եվրոպայի ու Ամերիկայի հավասար արդյունքները ցույց են տալիս, որ սա իսկապես գլոբալ մրցաշար է լինելու, որտեղ հաղթում են ռազմավարությունը, մոտիվացիան և պատրաստվածությունը։ Լատինական թիմերը ցույց են տալիս, որ իրենք պատրաստ են՝ դառնալու աշխարհի ուշադրության կենտրոնում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0