Եվգենի Տիխոնցովը՝ ծանրամարտի եռակի եվրոպական չեմպիոն. Աղանյանն ու Պետրոսյանը՝ առանց մեդալի
Բելառուսցի ծանրորդ Եվգենի Տիխոնցովը երեք ոսկե մեդալ նվաճեց 2025 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը կայացավ Կիշինևում՝ մինչև 102 կգ քաշային կարգում։ Լարված պայքարում նա առաջ անցավ իսպանացի Մարկոս Ռուիս Վելասկոյից՝ գերազանցելով թե՛ պոկումում, և թե՛ հրումում։ Տիխոնցովը պոկեց 181 կգ, հրեց՝ 218 կգ, և ընդհանուրում հավաքեց 399 կգ՝ մրցաշարի լավագույն արդյունքը։
Իսպանացի Ռուիս Վելասկոն 180 և 212 կգ արդյունքներով (ընդհանուր՝ 392 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ բրոնզը բաժին հասավ մոլդովացի Թուդոր Բրատուին՝ 386 կգ:
Հայաստանի ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերը։ Աղանյանը պայքարում էր մեծ բրոնզի համար․ պոկումից հետո նա ընդամենը 1 կգ-ով հետ էր մնում Թուդոր Բրատուից և փորձեց 212 կգ հրում՝ առաջ անցնելու համար, սակայն չհաջողվեց։
Պետրոսյանը, որն իր պոկումից հետո 7-րդ տեղում էր՝ 165 կգ արդյունքով, ամեն ինչ արեց հրումում՝ պատվիրելով 222 կգ, ինչը նրան փոքր ոսկու հնարավորություն կտար, բայց երկու փորձերն էլ անհաջող ավարտվեցին։
Եզրափակիչ արդյունքներ (մինչև 102 կգ)
-
Եվգենի Տիխոնցով (Բելառուս) – 181 + 218 = 399 կգ
-
Մարկոս Ռուիս Վելասկո (Իսպանիա) – 180 + 212 = 392 կգ
-
Թուդոր Բրատու (Մոլդովա) – 176 + 210 = 386 կգ
-
Արա Աղանյան (Հայաստան) – 175 + 205 = 380 կգ
-
Պետրոս Պետրոսյան (Հայաստան) – 165 + 205 = 370 կգ
-
Բոգդան Բուրյաչեկ (Ուկրաինա) – 170 + 195 = 365 կգ
-
Եվգենի Յանցևիչ (Ուկրաինա) – 166 + 195 = 361 կգ
-
Թուդոր Չոբանու (Մոլդովա) – 161 + 195 = 356 կգ
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0