Ճապոնիան նվաճեց ևս երկու ոսկի. Ձյուդոյի ԱԱ-2025-ի հինգերորդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 17-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց ձյուդոյի աշխարհի առաջնության հինգերորդ մրցումային օրը։ Այսօր մեդալներ խաղարկվեցին տղամարդկանց մինչև 90 կգ և կանանց մինչև 70 կգ քաշային կարգերում։
Երկու քաշային կարգերում էլ ոսկե մեդալները նվաճեցին ճապոնացի մարզիկները՝ իրենց հավաքականի ընդհանուր ոսկիների թիվը հասցնելով վեցի։ Ֆրանսիան, Վրաստանը, Ռուսաստանը և Իտալիան ունեն մեկական ոսկի։
Մինչև 70 կգ կանանց քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ 26-ամյա Շիհո Տանական։ Սա նրա առաջին տիտղոսն է։ Եզրափակիչում Տանական յուկո վաստակելով հաղթեց խորվաթ Լարա Ցվետկոյին։
Տղամարդկանց 90 կգ քաշային կարգի եզրափակչում հանդիպեցին երկու ճապոնացիներ՝ 27-ամյա Գոկի Տաջիման և 24-ամյա Սանշիրո Մուրաոն։ Լարված մենամարտը տեղափոխվեց «գոլդեն սկոր», որտեղ հաղթեց Մուրաոն՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
Ձյուդոյի ԱԱ-2025-ի հինգերորդ օրվա արդյունքները (հունիսի 17)
90 կգ (տղամարդիկ)
-
Սանշիրո Մուրաո (Ճապոնիա)
-
Գոկի Տաջիմա (Ճապոնիա)
-
Էլջան Հաջիև (Ադրբեջան), Լուկա Մաիսուրաձե (Վրաստան)
70 կգ (կանայք)
-
Շիհո Տանակա (Ճապոնիա)
-
Լարա Ցվետկո (Խորվաթիա)
-
Սանե վան Դեյկ (Նիդերլանդներ), Մարիամ Բուտկերայթ (Գերմանիա)
Վաղը՝ հունիսի 18-ին, մեդալներ կխաղարկվեն տղամարդկանց մինչև 100 կգ և կանանց մինչև 78 կգ քաշային կարգերում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0