Հայաստանի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ հանդես կգան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հայտավորված է Սլովակիայի «Սլովանի» կազմում՝ Բոսնիական «Զրինսկիի» դեմ խաղերի համար։ Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ընդգրկվել է Սերբիայի «Ցրվենա Զվեզդայի» հայտացուցակում՝ Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլնի» հետ հանդիպումների համար։
Երկու առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 22-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Էդգար Սևիկյանը, հայտավորված է Հունգարական «Ֆերենցվարոշի» կազմում՝ Հայաստանի «Նոա»-ի դեմ խաղերի համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0