Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում մրցեցին ևս չորս հայ ըմբիշներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության երկրորդ օրը՝ օգոստոսի 18-ին, որը տեղի է ունենում Բուլղարիայում, գորգ դուրս եկան Հայաստանի չորս ներկայացուցիչները․ Արման Հարությունյանը (57 կգ), Արման Մուսիկյանը (65 կգ), Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Նարեկ Իքիլիկյանը (92 կգ)։
Նրանք բոլորը ավարտեցին իրենց ելույթները այդ օրը։ Արման Հարությունյանը (57 կգ) և Արման Մուսիկյանը (65 կգ) գրանցեցին մեկական հաղթանակ, սակայն չկարողացան առաջ անցնել։ Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) և Նարեկ Իքիլիկյանը (92 կգ) պարտվեցին մեկնարկային գոտեմարտերում։
Այնուամենայնիվ, բոլոր չորս հայ ըմբիշներն էլ պահպանում են մխիթարական գոտեմարտերում շարունակելու հնարավորությունը, եթե իրենց մրցակիցները հասնեն եզրափակիչ։
Հայ ըմբիշների արդյունքները.
57 կգ (1/16 եզրափակիչ)․ Արման Հարությունյան — Բեն Հաշեմ Թարիկ (Մարոկկո) — 5:0
57 կգ (1/8 եզրափակիչ)․ Արման Հարությունյան — Նիկա Զանգալաձե (Վրաստան) — 4:14
65 կգ (1/16 եզրափակիչ)․ Արման Մուսիկյան — Քեյջ Լինդոն Բրաուն (Նոր Զելանդիա) — 10:0
65 կգ (1/8 եզրափակիչ)․ Արման Մուսիկյան — Ռեջի Ուչիդա (Ճապոնիա) — 2:5
79 կգ (1/8 եզրափակիչ)․ Նարեկ Նիկողոսյան — Մահի Յուսեֆի (Իրան) — 0:8
92 կգ (1/16 եզրափակիչ)․ Նարեկ Իքիլիկյան — Հաջիմուրադ Հաջիբաթիրով (Ռուսաստան) — 2:4
Վաղը մրցագորգ դուրս կգան Հայաստանի հավաքականի առաջատարները՝ Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։
Կարդացեք նաև․
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0