Երվանդ Մկրտչյան՝ Բալկանյան երկրների չեմպիոն 1500 մետր վազքում
Փետրվարի 15-ին Բելգրադում կայացավ Բալկանյան երկրների փակ առաջնությունը թեթեւ աթլետիկայում։ Հայաստանի հավաքականի կազմում չեմպիոն դարձավ Երվանդ Մկրտչյանը, որը 1500 մետր վազքում գրավեց առաջին տեղը՝ ցուցադրելով 3:49.82 արդյունք։
1500 մետր վազքի արդյունքները:
- Երվանդ Մկրտչյան (Հայաստան) - 3:49.82
- Անժե Պոժգայ (Սլովենիա) - 3:51.69
- Իբրաիմ Էրաթա (Թուրքիա) - 3:51.99
Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ նվաճեց Գոռ Օվակիմյանը, որը եռացատկում դարձավ արծաթե մեդալակիր՝ 16.10 մ արդյունքով։
Հայ մարզիկների մյուս արդյունքները մրցաշարում:
10-րդ տեղ – Միլենա Գրիգորյան (400 մետր վազք) – 57.06 (անձնական ռեկորդ)
11-րդ տեղ – Յանա Սարգսյան (հեռացատկ) – 5.18 մ
12-րդ տեղ – Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ) – 4.82 մ
17-րդ տեղ – Սամվել Գևորգյան (60 մետր վազք) – 7.05 (անձնական ռեկորդ)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0