Էրիկ Ռուշանյանը տպավորիչ նокаուտով հաղթեց Սերգեյ Կոլոտյուկին Babilon MMA 55-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ MMA մարտիկ Էրիկ Ռուշանյանը (3-0) փայլուն հաղթանակ է տարել Լեհաստանի Ռադոմ քաղաքում կայացած Babilon MMA 55 մրցաշարում։ Երկրորդ ռաունդում նա գեղեցիկ նոկաուտով պարտության մատնեց մինչ այդ անպարտ լեհ մարտիկ Սերգեյ Կոլոտյուկին (4-1) շարունակելով իր հաղթական շարքերը։
Մրտաչից անմիջապես հետո Ռուշանյանին առաջիններից մեկը շնորհավորեց նրա սպարինգ-գործընկեր, UFC-ի աստղ Մատեուշ Գամրոտը՝ գրելով․
«Ապագա չեմպիոնը։ Շնորհավորում եմ!»
Մենամարտից հետո Էրիկը կիսվեց իր զգացմունքներով ու ծրագրերով․
«Շնորհակալ եմ Աստծուն և իմ թիմին։ Ցանկանում եմ նվաճել Babilon MMA-ի գոտին և հանդես գալ UFC-ում»։
21-ամյա Ռուշանյանի համար սա արդեն չորրորդ հաղթանակն է Babilon MMA հարթակում, ներառյալ երկու հաջողություն սիրողական MMA-ում։ Հայ տաղանդը վստահությամբ առաջ է շարժվում նոր բարձունքների և գրավում ավելի մեծ ուշադրություն եվրոպական MMA-ում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0