SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էրիկ Փիլոյան․ «Կանենք ամեն ինչ՝ Իռլանդիայի դեմ հաղթանակի համար»


Էրիկ Փիլոյան․ «Կանենք ամեն ինչ՝ Իռլանդիայի դեմ հաղթանակի համար»
Ֆուտբոլ 💬 Comment

2026թ․ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինում, Հայաստանի ազգային թիմի պաշտպան Էրիկ Փիլոյանը կիսվեց իր սպասելիքներով առաջիկա հանդիպումից։

«Մենք շատ ենք աշխատել, որպեսզի բարելավենք մեր խաղը պաշտպանության գծում։ Կանենք ամեն ինչ՝ հաղթելու Իռլանդիային։ Մեկ անգամ արդեն դա մեզ հաջողվել է՝ Երևանում մենք շատ լավ հանդիպում անցկացրինք, և կփորձենք կրկնել այդ արդյունքը։ Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում։ Սա իմ կարիերայի ամենամեծ ձեռքբերումն է՝ օգտակար լինել հայրենիքին», — նշեց Պիլոյանը։

Ֆուտբոլիստը նաև շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար․

«Շատ հաճելի է տեսնել, որ մեր երկրպագուները գալիս են արտագնա խաղերին։ Մենք խաղում ենք նրանց համար»։

Պաշտպանի խոսքով՝ առաջիկա հանդիպումը հեշտ չի լինելու․
«Կարծում եմ՝ այս խաղը տարբերվելու է Երևանի հանդիպումից։ Իռլանդիան խաղալու է իր դաշտում՝ իր երկրպագուների առջև։ Մեզ սպասում է շատ հետաքրքիր խաղ։ Մեր կողմից կփորձենք խաղալ ավելի լավ, քան առաջին հանդիպմանը»։

Հիշեցնենք, որ թիմերի միջև Երևանի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։