Էրիկ Իսրայելյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
20-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը (2-0) վստահորեն շարունակում է ներկայանալ պրոֆեսիոնալ ռինգում։ Իր երկրորդ մենամարտում որպես պրոֆեսիոնալ նա տպավորիչ նոկաուտով հաղթեց կանադացի Ալեքս Գանյոնին (0-3-1) Մոնրեալում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
Այս հաղթանակը Իսրայելյանի երկրորդ անընդմեջ վաղաժամ հաղթանակն է պրոֆեսիոնալ կարիերայում։ 2025 թվականի սկզբին նա պայմանագիր ստորագրեց Կանադայում հայտնի Eye of The Tiger պրոմոուշենի հետ։ Նրանց հովանու ներքո Էրիկն արդեն անցկացրել է երկու մենամարտ՝ երկուսն էլ վստահ հաղթանակներով։
Մինչ պրոֆեսիոնալ դառնալը Իսրայելյանը մեծ հաջողությունների էր հասել սիրողական ռինգում՝ դառնալով աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0