Երևանը հյուրընկալեց հունահռոմեական ըմբշամարտի մրցաշար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 4-5-ը Երևանում անցկացվեց հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ նվիրված Արսեն Կոտիկյանի հիշատակին։ Մասնակցեցին մինչև 23 տարեկան ըմբիշներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Քաթարից և Բելառուսից։ Մրցաշարը ուներ հատուկ կարգավիճակ․ այն ծառայեց որպես ընտրական փուլ՝ Հայաստանի հավաքականը ձևավորելու համար առաջիկա մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության, որը կայանալու է հոկտեմբերի 20-27-ը, Սերբիայի Նովի Սադ քաղաքում։
Մրցաշարի գլխավոր հերոսներից մեկը դարձավ մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Գասպար Տերտերյանը, որը հաղթեց 72 կգ քաշային կարգում։ Մեծ հավանականությամբ նա կպաշտպանի Հայաստանի գույները նաև առաջիկա Աշխարհի առաջնությունում։ Նրա եղբայրը՝ Սամվել Տերտերյանը, ևս հաղթանակ տարավ 77 կգ քաշային կարգում՝ հաստատելով իր բարձր մակարդակը․ ավելի վաղ նա դարձել էր մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
130 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Ռազմիկ Քուրդյանը, ով արդեն հայտավորված է Հայաստանի մեծահասակների հավաքականի կազմում՝ մասնակցելու սեպտեմբերի 18-ին Զագրեբում մեկնարկող Աշխարհի առաջնությանը։
Բելառուսի կազմում Երևանում հանդես եկավ Աբուբաքար Խասլախանովը՝ աշխարհի պատանեկան չեմպիոն և անցյալ տարվա Մ23 Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Արդյունքները քաշային կարգերով
55 կգ
Մեհդի Քամալի ԻԻՀ
Արայիկ Թոփալյան Հայաստան
Ռաֆիկ Խլղաթյան Հայաստան
Սարգսի Հարությունյան Հայաստան
60 կգ
Սուրեն Աղաջանյան Հայաստան
Արթուր Բրոյան Հայաստան
Աբոլֆազլ Դադմարզ ԻԻՀ
Սամվել Խաչատրյան Հայաստան
63 կգ
Դավիթ Ջոթյան Հայաստան
Ալեքս Մարգարյան Հայաստան
Վլադիմիր Կաստառոնակ Բելառուս
Ալի Ղարիբի Կատար
67 կգ
Ռուբեն Միրանյան Հայաստան
Յուրա Հովեյան Հայաստան
Յուրա Ավագյան Հայաստան
Էդգար Բաղրամյան Հայաստան
72 կգ
Գասպար Տերտերյան Հայաստան
Աշոտ Խաչատրյան Հայաստան
Վյաչեսլավ Ժեհալով Բելառուս
Միկիտա Մուռաշկա Բելառուս
77 կգ
Սամվել Տերտերյան Հայաստան
Իլիա Վալևսկի Բելառուս
Պետրոս Չալյան Հայաստան
Դմիտրի Բոնկա Բելառուս
82 կգ
Յուրա Պետրոսյան Հայաստան
Մարտիկ Պետորսյան Հայաստան
Հոսեին Սալեհի ԻԻՀ
Վահե Հովհաննիսյան Հայաստան
87 կգ
Ռուբեն Գևորգյան Հայաստան
Արման Մկրտչյան Վրաստան
Մեհզիր Մոմբանի ԻԻՀ
97 կգ
Աբուբակար Խասլախանով Բելառուս
Արշակ Գեղամյան Հայաստան
Հակոբ Հակոբյան Հայաստան
130 կգ
Ռազմիկ Քուրդյան Հայաստան
Իլյա Շումշիկ Բելառուս
Արամայիս Հարությունյան Հայաստան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0