«Երևանը» ֆուտզալի Չեմպիոնների լիգայում տարավ առաջին հաղթանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի երկրորդ տուրում երևանյան «Երևանը» 3:2 հաշվով հաղթեց անդորրական «Էնկամպին»։
Հայկական թիմի գոլերը խփեցին Կարեն Խաթուևը, Աղասի Եղիազարյանը և Կարեն Մուրադյանը։
Խմբի մյուս խաղում «Մուրատը», որը մինչ այդ հաղթել էր «Երևանին», պարտվեց մակեդոնական «Ֆորցային» (0:1)։ Այսպիսով, խմբում ինտրիգը պահպանվում է․ «Երևանը» դեռևս հնարավորություն ունի հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու։
Մրցաշարն շարունակելու համար հայկական թիմը պետք է պարտադիր հաղթի «Ֆորցային» վճռական խաղում, որը կկայանա օգոստոսի 30-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0