Էնթոնի Թեյլորը կլինի Վրաստան - Հայաստան հանդիպման գլխավոր մրցավարը
Անգլիական մրցավարական խումբը նշանակվել է Վրաստան - Հայաստան հանդիպման համար, որը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիում՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի շրջանակներում։
Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Էնթոնի Թեյլորը։ Նրան կօգնեն Գարի Բեսվիկն ու Ադամ Նաննը։ Չորրորդ մրցավարի դերում կլինի Ռոբերտ Ջոնսը։ VAR-ի գլխավոր մրցավար է նշանակվել Դարրոն Ինգլանդը, իսկ VAR-ի օգնականը կլինի Ստյուարտ Էթվելը։
Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է Վրաստանի հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Դուելի հաղթողը կտեղափոխվի Ազգերի լիգայի B դիվիզիոն, իսկ պարտվողը կմնա C դիվիզիոնում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0