SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էնթոնի Սարդարյանը կարիերան կշարունակի Սարգիս Ադամյանի նախկին թիմում


Էնթոնի Սարդարյանը կարիերան կշարունակի Սարգիս Ադամյանի նախկին թիմում
Ֆուտբոլ 💬 Comment

17-ամյա հայ հարձակվող Էնթոնի Սարդարյանը պայմանագիր է ստորագրել գերմանական SSV Jahn Regensburg ակումբի հետ։ Հաջորդ մրցաշրջանում նա կխաղա մինչև 19 տարեկանների թիմում։

Մինչ Ռեգենսբուրգ տեղափոխվելը Սարդարյանը չորս տարի հանդես է եկել Նյուրնբերգի ակադեմիայում, որտեղ ավարտված մրցաշրջանում հանդես է եկել մինչև 17 տարեկանների կազմում՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։

SSV Jahn Regensburg-ում ավելի վաղ հանդես է եկել նաև մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով խաղացել է ակումբում 2017–2019 թվականներին, ինչպես նաև 2024/25 մրցաշրջանի երկրորդ կեսում՝ վարձակալությամբ։

Իր սոցիալական ցանցերում Սարդարյանը գրել է․

«Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ երկարաժամկետ պայմանագիր եմ ստորագրել SSV Jahn Regensburg ակումբի հետ։ Առաջիկա մրցաշրջանում կմիանամ մինչև 19 տարեկանների թիմին։
Շնորհակալ եմ ակումբին վստահության համար և ամբողջությամբ նվիրված եմ ամեն օր ինձ ամբողջությամբ տալու։ Անհամբեր սպասում եմ այս նոր փուլին և իմ առաջընթացի շարունակությանը այս հրաշալի ակումբում»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։