SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնուհի՝ երկու ռեկորդով


Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնուհի՝ երկու ռեկորդով
Ծանրամարտ 💬 Comment

19-ամյա հայ ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի U20 առաջնության չեմպիոնուհի 86 կգ քաշային կարգում, որը անցկացվում է Ալբանիայի Դյուրրես քաղաքում։

Պողոսյանը պոկում վարժությունում զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ հրում վարժությունում դարձավ առաջինը՝ սահմանելով երիտասարդական Եվրոպայի ռեկորդ։ Երկամարտի ընդհանուր արդյունքով ևս նա գերազանցեց Եվրոպայի երիտասարդական ռեկորդը՝ նվաճելով մեծ ոսկե, ինչպես նաև փոքր բրոնզե և փոքր ոսկե մեդալներ։

Արդյունքներ (կանայք, 86 կգ, U20):

  • Էմմա Պողոսյան (Հայաստան) — 241 կգ (105 + 136)

  • Ջան Բուրսա (Թուրքիա) — 239 կգ (107 + 132)

  • Մարիա Գրուզդովա (Ռուսաստան) — 235 կգ (105 + 130)

Այս հաջողության շնորհիվ Հայաստանի հավաքականն արդեն ունի 4 մեծ ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Այսօր Հայաստանի հավաքականի կազմում կմրցեն ևս չորս մարզիկ․
Ալինա Սուկիասյան (+86 կգ, U20)
Միշա Մելքոնյան (110 կգ, U20)
Լիանա Գյուրջյան (86 կգ, U23)
Վարդգես Մարգարյան (+110 կգ, U20)


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։