Էմմա Պողոսյանը մի քայլ էր հեռու մեդալից, բայց վնասվածքը խանգարեց
Մայիսի 5-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացան ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումները՝ մինչև 20 տարեկան աղջիկների 81 կգ քաշային կարգում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկավ 18-ամյա Էմմա Պողոսյանը։
Մեր մարզուհին վստահ սկսեց՝ առաջին մոտեցմամբ պոկումում բարձրացնելով 95 կգ, սակայն այդ պահին մեջքի ցավ է զգացել և հրաժարվել է մնացած մոտեցումներից։ Հետագայում հրում վարժությունում նույնպես հաջողությամբ բարձրացրել է առաջին մոտեցման ծանրաձողը (120 կգ), սակայն կրկին վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել մրցելույթը։
Չնայած վնասվածքին՝ Էմմա Պողոսյանը երկամարտում հավաքած 215 կգ արդյունքով զբաղեցրեց բարձր՝ չորրորդ հորիզոնականը։ Առողջական խնդիրներ չլինելու դեպքում նա կարող էր պայքարել մեդալի համար։
Մինչև 20 տարեկան աղջիկներ, 81 կգ քաշային կարգ, արդյունքներ.
-
Յոնջու Քիմ (Հյուսիսային Կորեա) — 252 կգ (110+142)
-
Սյանժրան Սու (Չինաստան) — 247 կգ (106+141)
-
Ապարիսիտո Լուդիսմար (Վենեսուելա) — 230 կգ (103+127)
-
Էմմա Պողոսյան (Հայաստան) — 215 կգ (95+120)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0