Էմին Սեֆերշաևը ձերբակալվել է ոստիկանության կողմից և կթողնի 2025 թ․ հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միավորված ըմբշամարտի համաշխարհային կազմակերպությունը (UWW) պաշտոնապես բողոքարկել է Խորվաթիայի իշխանությունների որոշումը, որոնք թույլ չտվեցին ռուս հունահռոմեական ըմբիշ Էմին Սեֆերշաևին մասնակցել աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենում Զագրեբում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ФСБР)։
Սկզբում Սեֆերշաևը ընդգրկված էր Ռուսաստանի հավաքականի կազմում, ստացել էր հավատարմագրում, տեղավորվել հյուրանոցում և սկսել պատրաստվել մրցմանը։ Սակայն ոստիկանությունը անսպասելի ժամանել է հյուրանոց և ձերբակալել մարզիկին։ Չնայած նրան, որ վիզան տրվել էր դեռևս օգոստոսի 27-ին, խորվաթական իշխանությունները հետ կանչեցին այն, ինչը փաստացիորեն զրկեց ըմբիշին իրավական պաշտպանությունից։
ՖՍԲՌ-ի տվյալներով՝ Սեֆերշաևին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և պատրաստվում էին ուղարկել Եժով քաղաքի փախստականների ճամբար՝ հետագա արտաքսման համար։ Յոթ ժամ շարունակ մարզիկը կտրված էր մարզիչներից և հավաքականի ներկայացուցիչներից։ Տեղում ներկա էին Ռուսաստանի հյուպատոսը, փաստաբանը, ինչպես նաև ՖՍԲՌ-ի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին և Եվրոպայի ըմբշամարտի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ Գեորգի Բրյուսովը։
Դեպքը հնարավոր եղավ լուծել միայն UWW-ի նախագահ և ՄՕԿ-ի անդամ Նենադ Լալովիչի միջամտությամբ, ով անձամբ ժամանել էր բաժանմունք՝ Խորվաթիայի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Բրեգովիչի հետ։ Վերջում որոշվեց Սեֆերշաևին հանձնել սերբական կողմին։ Ոստիկանների և դիվանագետների հսկողությամբ նա տեղափոխվեց Սերբիայի սահման, այնուհետև մեկնեց Բելգրադ, իսկ հետո վերադարձավ Ռուսաստան։ Սպորտսմենի տեղափոխման համար վճարվել է 232 եվրո։
ՖՍԲՌ-ը ընդգծել է, որ նման դեպք ըմբշամարտի աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ է։
Էմին Սեֆերշաևը երկակի Եվրոպայի չեմպիոն է, ինչպես նաև աշխարհի առաջնությունների մրցանակակիր։ Նա հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։ Նույն քաշային կարգում Հայաստանի հավաքականում հայտավորված է Մանվել Խաչատրյանը։
Սեֆերշաևն ու Խաչատրյանը մրցել էին միմյանց դեմ 2024 թ․ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար, որտեղ ռուս ըմբիշը հաղթեց 7:5 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0