Էլմիրա Կարապետյանը հաղթել է Polish Open Kaliber 2025 մրցաշարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզուհի, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը տպավորիչ հաղթանակ է տարել Polish Open Kaliber 2025 միջազգային մրցաշարում, որը կայացել է Լեհաստանի Բյալիստոկ քաղաքում։
10 մետր օդային ատրճանակից կրակոցի մրցումներում Կարապետյանը հավաքել է 242.3 միավոր, առաջ անցնելով Ուկրաինայի երկու ներկայացուցիչներից և վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը։
Ավելի վաղ նույն մրցաշարում Էլմիրան Բենիկ Խլղաթյանի հետ միասին նվաչել էր արծաթ՝ խառը զույգերի մրցակցությունում՝ ևս一հաստատելով Հայաստանի հավաքականի բարձր մարզական պատրաստվածությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0