Էլինա Ավանեսյանը դուրս եկավ WTA Մերիդայի 1/8 եզրափակիչ
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող մեկնարկեց Մեքսիկայի Մերիդա քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարում։ Առաջին շրջանի խաղում նա կամային հաղթանակ տարավ լեհ մարզուհի Մագդալենա Ֆրեխի նկատմամբ՝ 4:6, 6:3, 6:3 հաշվով։ Հանդիպումը տևեց 3 ժամ 20 րոպե։
Հաջորդ փուլում Ավանեսյանը կմրցի իսպանացի Ջեսիկա Բուզաս Մանեյրոյի հետ, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 66-րդ հորիզոնականը։
Ավելի վաղ՝ 2022 թվականի օգոստոսին, Ավանեսյանն ու Բուզաս Մանեյրոն արդեն հանդիպել էին կորտում, և այդ անգամ հաղթանակ էր տարել իսպանացի թենիսիստուհին՝ 2:0 հաշվով։
Ներկայումս Էլինա Ավանեսյանը WTA-ի համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 45-րդ տեղը՝ երկու անհաջող ելույթներից հետո մեկ հորիզոնականով նահանջելով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0