Էքս-UFC մարտիկ Արմեն Պետրոսյանը զիջեց Իվան Շտիրկովին RCC-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 17-ին Եկատերինբուրգում կայացավ RCC Fair Fight 33 մրցաշարը, որի շրջանակում կիկբոքսինգի կանոններով միմյանց դեմ հանդես եկան Էքս-UFC մարտիկ Արմեն Պետրոսյանը և ռուս մարզիկ Իվան Շտիրկովը։
Մենամարտը տևեց ամբողջ երեք ռաունդը և ավարտվեց Շտիրկովի հաղթանակով՝ միաձայն դատավորների որոշմամբ՝ 29:27 բոլոր քարտերում։
Պայքարը ընթանում էր դրամատիկ զարգացումներով․ առաջին ռաունդը համեմատաբար հավասար անցավ, երկրորդում Պետրոսյանը առավելություն ուներ, սակայն վճռորոշ եղավ երրորդ ռաունդը։ Շտիրկովը կարողացավ նոկդաունի ենթարկել հայկական մենամարտիկին, ինչը վճռեց մրցավարների վերջնական որոշումը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0