SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

UFC մենամարտիկ Արմեն Պետրոսյանը կշարունակի կարիերան RCC-ում


UFC մենամարտիկ Արմեն Պետրոսյանը կշարունակի կարիերան RCC-ում
MMA 💬 Comment

Ռուսական RCC լիգան պաշտոնապես համալրվել է հնչեղ անունով․ կազմակերպության հետ պայմանագիր է ստորագրել նախկին UFC մենամարտիկ Արմեն Պետրոսյանը (8-5): Այսպիսով, «Սուպերմենը» վերադառնում է մենամարտային համակարգ, որտեղ սկսվել էր նրա վերելքը դեպի համաշխարհային մակարդակ:

Պետրոսյանը RCC-ում կդեբյուտ անի կիսածանր քաշային կարգում (մինչև 93 կգ)՝ հենց այս քաշային կարգում նա ժամանակին դարձել է Fight Nights, WCSA և ProFC կազմակերպությունների չեմպիոն, ինչպես նաև հաղթել Dana White's Contender Series մրցաշարում ու նվաճել UFC-ի պայմանագիր։ Առաջին մենամարտի օրը և մրցակցի անունը կհայտարարվեն ավելի ուշ։

Պայմանագիրը ստորագրելուց հետո Արմենը սկսել է վերապատրաստում հայրենի Կրասնոյարսկ քաղաքում՝ «Սոյուզ» ակումբում, գլխավոր մարզիչ Բազարով Վալի Բախրամովիչի ղեկավարությամբ։ Նրա վերադարձը կիսածանր քաշային կարգ ոչ միայն քաշային փոփոխություն է, այլև նոր էջ՝ մասնագիտական կարիերայում։

2022-2025 թվականներին Պետրոսյանը UFC-ում անցկացրել է յոթ մենամարտ միջին քաշային կարգում։ Վերջին մենամարտը տեղի է ունեցել 2025 թվականի մարտին, որտեղ նա զիջել է Բրունո Ֆերրեյրային։ Մինչ այդ եղել են պարտություններ Ռոդոլֆո Վիեյրայից և Շարա Բուլետից։ Արմենի ակտիվում կան երեք հաղթանակ UFC-ում՝ աշխարհի խոշորագույն MMA կազմակերպությունում։

Երեք անընդմեջ պարտություններից հետո UFC-ն որոշել է չերկարացնել պայմանագիրը հայ մենամարտիկի հետ։

Պետրոսյանի ստորագրումը հանդիսանում է RCC-ի ռազմավարական ուժեղացում և կազմակերպության միջազգային հարթակներում ակտիվ մրցակցության պատրաստակամության ուղերձ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։