SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

EKF 2025 թ. Եվրոպայի կարատեի առաջնություն․ անհատական մրցումների հաղթողները և մրցանակակիրները


EKF 2025 թ. Եվրոպայի կարատեի առաջնություն․ անհատական մրցումների հաղթողները և մրցանակակիրները
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Մայիսի 10-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացան EKF 2025 թ. Եվրոպայի կարատեի առաջնության անհատական մրցումների եզրափակիչ մենամարտերը։ Հայաստանի հավաքականի կարատեիստները նվաճեցին երկու բրոնզե մեդալ։

Անհատական բոլոր մրցանակների խաղարկությունից հետո մեդալային հաշվարկում առաջատար են Խորվաթիայի և առանց դրոշի հանդես եկող Ռուսաստանի հավաքականները՝ յուրաքանչյուրը երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Սակայն ամենաշատ մեդալները նվաճել է Գերմանիայի հավաքականը՝ երկու ոսկե և չորս բրոնզե մեդալ։

Արդեն վաղը՝ մայիսի 11-ին, հայտնի կդառնան թիմային կումիտեի և կատայի մրցումների հաղթողները։

EKF 2025 Եվրոպայի առաջնության արդյունքները (մայիսի 10)
Տղամարդիկ
Կատա․
Էնես Օզդեմիր (Թուրքիա)
Մարտին Ռոմերո (Իսպանիա)
Վլադիմիր Միյաչ (Չեռնոգորիա) և Ալեսսիո Գինամի (Իտալիա)

60 կգ․
Ահմեդ Ահմեդով (Ռուսաստան)
Օրգեշ Արիվի (Ալբանիա)
Բալսա Վոյինովիչ (Չեռնոգորիա) և Յուրա Զալյան (Հայաստան)

67 կգ․
Օզեր Օմեր (Թուրքիա)
Յուրի Օհաննիսյան (Ռուսաստան)
Նենադ Դուլովիչ (Չեռնոգորիա) և Մուհամմեդ Օզդեմիր (Գերմանիա)

75 կգ․
Էռնեստ Շարաֆուտդինով (Ռուսաստան)
Նեմանյա Միկուլիչ (Չեռնոգորիա)
Բեթիմ Մալիկի (Կոսովո) և Զիգուրիս Կոնստանտինոս (Հունաստան)

84 կգ․
Իվան Կվեշիչ (Խորվաթիա)
Վալերի Չոբոտար (Ուկրաինա)
Գոռ Ներսիսյան (Հայաստան) և Յաննե Հաուբոլդ (Գերմանիա)

+84 կգ․
Մեհդի Ֆիլալի (Ֆրանսիա)
Անջելո Կվեշիչ (Խորվաթիա)
Ռիզվան Թալիբով (Ուկրաինա) և Մատտեո Ավանցինի (Իտալիա)

Կանայք
Կատա․
Տեռրիանա Դ'Օնոֆրիո (Իտալիա)
Հելվետիա Տալլի (Ֆրանսիա)
Դիլարա Բոզան (Թուրքիա) և Պոոլա Գարսիա (Իսպանիա)

50 կգ․
Էմա Սգարդելլի (Խորվաթիա)
Էրմինիա Պերֆետտո (Իտալիա)
Ալեքսանդրա Միխայլովա (Լատվիա) և Սառա Հուբրիխ (Գերմանիա)

55 կգ․
Միա Բիտշ (Գերմանիա)
Ջեննիֆեր Ուորլինգ (Լյուքսեմբուրգ)
Իվետ Գորանովա (Բուլղարիա) և Աննա Չեռնիշևա (Ռուսաստան)

61 կգ․
Օլեքսանդրա Շոլոխովա (Ուկրաինա)
Բեատա Գիրվիցա (Լատվիա)
Աննա-Յոհաննա Նիլսոն (Շվեդիա) և Անաստասիա Սեմենկո (Գերմանիա)

68 կգ․
Հաննա Ռիդլ (Գերմանիա)
Մարիա Նյետո (Իսպանիա)
Էլինա Սյելիեմենևա (Ուկրաինա) և Ելենա Կիրիչի (Շվեյցարիա)

+68 կգ․
Կիրիակի Կիդոնակի (Հունաստան)
Դարյա Բուլայ (Ուկրաինա)
Նիկոլինա Գոլոմբոս (Խորվաթիա) և Մարիա Տորրես Գարսիա (Իսպանիա)

Մեդալային հաշվարկ՝ անհատական եզրափակիչներից հետո

EKF Karate European Championships 2025 medal table


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։