Էդուարդ Վարտանյանը հաղթեց Յուսուֆ Ռաիսովին ACBJJ 20 մրցաշարում Մոսկվայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Եդուարդ Վարտանյանը վստահ հաղթանակ տարավ Յուսուֆ Ռաիսովի նկատմամբ մարտական ջիու-ջիցուի կանոններով մենամարտում ACBJJ 20 մրցաշարի շրջանակում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում։ Մենամարտի արդյունքներով բոլոր մրցավարները միաձայն հաղթանակը շնորհեցին Վարտանյանին։
Մենամարտի ամբողջ ընթացքում Վարտանյանը լիովին վերահսկում էր պայքարի ընթացքը, վստահորեն գերիշխում գորգի վրա և պարտադրում էր իր մարտավարությունը մրցակցին՝ չթողնելով Ռաիսովին հնարավորություն փոխելու հանդիպման ընթացքը։
Նշենք, որ այս մենամարտը ռևանշ էր նրանց նախորդ դիմակայությունից MMA-ում։ Ավելի վաղ Վարտանյանը և Ռաիսովը հանդիպել էին ACA թեթև քաշային գրան-պրիի կիսաեզրափակչում, որտեղ Էդուարդը հաղթել էր տեխնիկական նոկաուտով։
ACBJJ 20 մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիսատեսին սպասվում է Արման Ծառուկյանի և Մեհդի Աբդուլաևի դիմակայությունը NO-GI ջիու-ջիցուի կանոններով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
4