Էդուարդ Սպերզյանը կրկին ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստն է՝ թարմացված տրանսֆերային արժեքներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Transfermarkt-ը 2025 թ. հունիսի 4-ին թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի խաղացողների տրանսֆերային արժեքները։ Փոփոխությունները վերաբերել են նաև հայ ֆուտբոլիստներին, իսկ Էդուարդ Սպերզյանը կրկին դարձավ լիգայի ամենաթանկ խաղացողը։
«Էդուարդ Սպերզյան (+5՝ մինչև 25 մլն եվրո) կես տարվա դադարից հետո վերադառնում է Ռուսաստանի առաջնության ամենաթանկ խաղացողների ցուցակի գագաթ՝ հավասարվելով «Զենիթի» Լուիս Էնրիկեին։ «Ղբուռների» ավագը դարձավ առաջնության հաղթող թիմի առանցքային ֆուտբոլիստ։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն խաղը և միջազգային շուկայում բարձր պահանջարկը թույլ տվեցին Սպերզյանին թարմացնել իր առավելագույն շուկայական արժեքը», — գրում է Transfermarkt-ը։
«Կրասնոդարի» ավագը դարձավ թիմի առաջատարն ու պատմական չեմպիոնության գլխավոր հերոսը։ 24-ամյա կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանում խփել է 11 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի իսկական առաջնորդ։ Նրա արժեքն աճել է 5 միլիոնով՝ հասնելով 25 մլն եվրոյի՝ նույնքան, որքան Լուիս Էնրիկեի, որի գնահատականը մնացել է անփոփոխ։
Ներկայում Սպերզյանը ակտիվորեն փնտրում է նոր ակումբ՝ կարիերան Եվրոպայում շարունակելու նպատակով։ Հայ ֆուտբոլիստը ցանկանում է իրեն փորձել եվրոպական բեմում, և «Կրասնոդարը» չի խոչընդոտի նրա հեռացմանը՝ չեմպիոնական սեզոնից հետո։ Հստակ է, որ եվրոպական ակումբները հազիվ թե վճարեն 25 մլն եվրո ՌՊԼ-ի խաղացողի համար, ուստի «Կրասնոդարը» պատրաստ է քննարկել 15–20 մլն միջակայքում առաջարկները՝ հաշվի առնելով, որ Սպերզյանի պայմանագիրը ավարտվում է 2026 թ. ամռանը։
Հայ ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները ՌՊԼ-ում՝
-
Էդուարդ Սպերզյան («Կրասնոդար») — 25 մլն եվրո (↑5 մլն)
-
Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ») — 4 մլն եվրո (↓2 մլն)
-
Ուգոչուկվու Իվու («Ռուբին») — 2,5 մլն եվրո (↑0,5 մլն)
-
Էդգար Սևիկյան («Լոկոմոտիվ», վարձավճարով) — 2 մլն եվրո (↓0,5 մլն)
-
Խորեն Բայրամյան («Ռոստով») — 600 հզր եվրո (↓200 հզր)
-
Արթուր Գալոյան («Ակրոն») — 500 հզր եվրո (↓200 հզր)
-
Վալերի Ծարուկյան («Պարի ՆՆ») — 350 հզր եվրո (↓50 հզր)
-
Արտյոմ Բանդիկյան («ՑՍԿԱ») — 100 հզր եվրո (↑50 հզր)
Հայ խաղացողների արժեքների փոփոխություն Ռուսաստանի Առաջին լիգայում՝
-
Պավել Գորելով («Չեռնոմորեց») — 800 հզր եվրո (↑200 հզր)
-
Միգրան Ագեյան («Ուֆա») — 400 հզր եվրո (↑50 հզր)
-
Արտյոմ Գյուրջյան («ԿԱՄԱԶ») — 300 հզր եվրո (↑50 հզր)
-
Տիգրան Ավանեսյան («Արսենալ» Տուլա) — 300 հզր եվրո (առանց փոփոխության)
-
Արտյոմ Սիմոնյան («ՍԿԱ-Խաբարովսկ») — 300 հզր եվրո (առանց փոփոխության)
-
Իշխան Գելոյան («Արսենալ» Տուլա) — 150 հզր եվրո (↓50 հզր)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0