Էդուարդ Սպերցյանը չի խաղա «Ֆակելի» դեմ, բայց արդեն մարզվում է
Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բաց կթողնի ՌՊԼ-ի 22-րդ տուրի հանդիպումը «Ֆակելի» դեմ, որը կկայանա այս կիրակի՝ մարտի 30-ին։
«Կրասնոդարը» չի ցանկանում ռիսկի դիմել իր ավագի առողջությամբ, այդ պատճառով նա խաղադաշտ կվերադառնա ոչ շուտ, քան հաջորդ շաբաթ։ Սպերցյանը շարունակում է վերականգնումն ազդրի մկանի վնասվածքից հետո, բայց արդեն մարզվում է անհատական ծրագրով, իսկ հաջորդ շաբաթվանից կսկսի աշխատել ընդհանուր խմբի հետ։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 19-րդ տուրի խաղում՝ «Քրիլյա Սովետովի» դեմ, ինչի պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Վրաստանի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0