SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Transfermarkt-ի վարկածով


Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Transfermarkt-ի վարկածով Photo: FC Krasnodar
Ֆուտբոլ 💬 Comment

Transfermarkt կայքը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Կրասնոդար»-ի ավագին և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ին հասցրեց պատմական առաջին չեմպիոնությանը, իսկ ինքն աչքի ընկավ հարձակման գծում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։

Эдуард Сперцян лучший игрок по мнению Transfermarkt

«Բաղձալի մրցաշրջանում «ցուլերի» սանը անկասկած դարձավ թիմի առաջատար ֆուտբոլիստը։ 24-ամյա կիսապաշտպանը կայուն և ուժեղ մրցաշրջան անցկացրեց՝ գրեթե բոլոր խաղերում ցուցադրելով բարձրակարգ ֆուտբոլ։

Տեխնիկապես տաղանդավոր և լավ հարված ունեցող կիսապաշտպանը լավագույն կերպով դրսևորվեց առաջնության վճռորոշ խաղերում և դեռ ժամանակ ունի իրեն ցուցադրելու միջազգային ասպարեզում։ Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը կարող է ոչ վերջինը լինել նրա կարիերայում։ Սպերցյանը ցույց տվեց իր մակարդակը և վերահաստատեց իր կարգավիճակը՝ որպես առաջնության ամենաարժեքավոր խաղացողներից մեկը», — նշում է Transfermarkt-ը։

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Լոկոմոտիվ»-ի 19-ամյա կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը։

Տարվա լավագույն մարզիչ՝ ըստ Transfermarkt-ի՝ «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսալովը։

ՌՊԼ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը՝ ըստ Transfermarkt-ի:

Символическая сборная сезона РПЛ


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։