SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի չեմպիոն․ պատմական հաղթանակ «Կրասնոդարի» և հայ կիսապաշտպանի համար


Էդուարդ Սպերցյանը՝ Ռուսաստանի չեմպիոն․ պատմական հաղթանակ «Կրասնոդարի» և հայ կիսապաշտպանի համար
Ֆուտբոլ 💬 Comment

24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել «Կրասնոդար» ակումբի կազմում։ Սա առաջին տիտղոսն է թե՛ ֆուտբոլիստի կարիերայում, թե՛ ակումբի պատմության մեջ։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վճռորոշ՝ 30-րդ տուրում «Կրասնոդարը» վստահ հաղթանակ տարավ «Դինամոյի» նկատմամբ՝ 3։0 հաշվով։ Սպերցյանը խաղի գլխավոր հերոսն էր․ նա խփեց մեկ գոլ, կատարեց գոլային փոխանցում Կրիվցովին և հարվածեց գնդակը, որի արդյունքում, անդրադարձից հետո, Ջոն Կորդոբան գրավեց դարպասը։ SofaScore-ը Սպերցյանին գնահատեց 8.2՝ ամենաբարձր միավորով խաղի բոլոր ֆուտբոլիստների շարքում։

Սպերցյանի վիճակագրությունը չեմպիոնական խաղում․

  • 1 գոլ
  • 1 գոլային փոխանցում
  • 1 փոխանցում, որի արդյունքում գոլ եղավ անդրադարձից հետո
  • 2 բանալի փոխանցում
  • 2 հարված դարպասին
  • 7 հաղթած մենամարտ
  • 4 հաջող դրիբլինգ

Հաղթանակը «Կրասնոդարին» բերեց 67 միավոր, ինչի շնորհիվ նրանք առաջին տեղում ավարտեցին առաջնությունը՝ շրջանցելով «Զենիթին», որը թեև 3։0 հաշվով հաղթեց «Ախմատին», հավաքեց 66 միավոր և մնաց երկրորդ։

Էդուարդ Սպերցյանը նաև պատմություն կերտեց՝ դառնալով առաջին գործող ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականից, ով դարձել է Ռուսաստանի չեմպիոն։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։