Էդմեն Շահբազյանը կհանդիպի Անդրե Պետրոսկու հետ UFC-ի մրցաշարում Ատլանտայում
Էդմեն Շահբազյանը (14-5) իր հաջորդ մենամարտը UFC-ում կանցկացնի Անդրե Պետրոսկու (13-3) դեմ։ Մենամարտը տեղի կունենա հունիսի 14-ին Ատլանտայում։ Այս մասին Պետրոսկին հայտնել է իր սոցիալական ցանցերում։
Պետրոսկին UFC-ում ունի երեք անընդմեջ հաղթանակների շարք, իսկ նրա ընդհանուր ցուցանիշը լիգայում կազմում է 8-2։ Իր վերջին մենամարտում նա հաղթանակ տարավ Ռոդոլֆո Վիեյրայի նկատմամբ, որը նախկինում հաղթել էր Արմեն Պետրոսյանին։ Հետաքրքիր է, որ 2023 թվականի մայիսին Պետրոսկին պետք է հանդիպեր Պետրոսյանի հետ, սակայն մենամարտը չկայացավ Անդրեի վնասվածքի պատճառով։

Շահբազյանը, որը նախկինում համարվում էր միջին քաշային կարգի ամենահեռանկարային մարտիկներից մեկը, կփորձի վերադառնալ հաղթանակների ուղի։ Իր վերջին մենամարտում 27-ամյա հայ մարզիկը նոկաուտի ենթարկեց Դիլան Բուդկային, սակայն նրա հաղթանակները հերթափոխվում են պարտություններով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0